AM
2 Մարտ 2012 - 10:14 AMT

Թուրք վերլուծաբան. ԱՄՆ-ն շահագրգռված չէ Իրանի դեմ Իսրայելի կողմից հրահրվող պատերազմում

ԱՄՆ-ն շահագրգռված չէ Իրանի դեմ Իսրայելի կողմից հրահրվող պատերազմում, գտնում է «Թուրքիա-Ասիա» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սուլեյման Շենսոյը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Շենսոյը նշել է, որ Պատերազմը տարածաշրջանում տնտեսապես անշահավետ է ԱՄՆ համար: «Իրանը պետք է հասկանա դա և ընդառաջի համաշխարհային հանրությանը: Մասնավորապես, Իրանը պետք է ավելացնի իր միջուկային ծրագրի թափանցիկությունը»,-ասել է Շենսոյը: Թուրք վերլուծաբանը ենթադրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններից կարող է տուժել Ադրբեջանը: «Ուստի Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ պետք է անեն խնդրի դիվանագիտական լուծման համար»,-ասել է նա:

Շենսոյը նշել է, որ Թուրքիան նավթի 30 տոկոսը գնում է Իրանից, իսկ ապրանքաշրջանառությունը կազմում է 16 մլրդ դոլար: Ուստի պատժամիջոցների հարցում Թուրքիան պետք է ելնի սեփական շահերից, ասել է նա: