AM
2 Մարտ 2012 - 10:16 AMT

Պուտինը դեռ որոշում չի կայացրել 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

«Ես չգիտեմ, ուզում եմ արդյոք 20 տարի նստել: Ես դեռ նման որոշում չեմ կայացրել, նույնիսկ չեմ մտածել այդ մասին: Հիմա խոսում ենք առաջիկա վեց տարվա մասին»,-ասել է Պուտինը:

«Մենք պարոն Մեդվեդևի հետ պայմանավորվել էինք, որ մեզանից որևէ մեկը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն դա կարվի միայն այն դեպքում, եթե տեսնենք, որ մեր աշխատանքի արդյունքները թույլ են տալիս մեզ գնալ ընտրությունների՝ նրան կամ ինձ: Եվ բանը նրանում է, որ վերջին 4 տարիներին ձեր խոնարհ ծառայի վարկանիշը մի փոքր ավելի բարձր էր»,-հավաստիացրել է Պուտինը հավաքվածներին:

Նա հաստատել է Մեդվեդևին վարչապետ նշանակելու իր որոշումը: