AM
2 Մարտ 2012 - 10:19 AMT

Ռուսաստանը դատապարտում է Աֆղանստանում ԱՄՆ ՌՕՈւ-ի բազայում Ղուրանի հրկիզումը

Ռուսաստանը դատապարտում է Աֆղանստանում ԱՄՆ ՌՕՈւ-ի բազայում Ղուրանի հրկիզումը և կոչ է անում չթույլատրել բողոքի ակցիաները վերածել զանգվածային անկարգությունների և բռնության ակտերի, ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Մենք հարգանքով ենք վերաբերում մահմեդականների իրավունքներին և քննադատում ենք ռազմական բազայում տեղի ունեցածը: Կոչ ենք անում չթույլատրել բողոքի ակցիաները վերածել զանգվածային անկարգությունների և բռնության ակտերի»,-ասել է Լուկաշևիչը:

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ անկարգությունների պատճառով զոհվել է ավելի քան 30, վիրավորվել ավելի քան 250 մարդ: