AM
2 Մարտ 2012 - 11:10 AMT

Մինչ Հունաստանի հետ ընկերական հանդիպումը, Հայաստանի հավաքականը 15-օրյա հավաք կանցկացնի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել Հունաստանի ֆեդերացիայի հետ, ըստ որի, մայիս ամսին կայանալու է երկու երկրների ազգային հավաքականների ընկերական հանդիպում:

«Վարդան Մինասյանն ուզում է մայիսին 15-օրյա հավաք անցկացնել, և կփորձենք այդ ընթացքում ևս մեկ մրցակից գտնենք, որ էլի ընկերական հանդիպում անցկացնենք: Բայց ցանկանում ենք, որ այդ խաղը կայանա Հայաստանում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Օգոստոսին Հայաստանի մրցակիցը կլինի Բելառուսի ընտրանին: Հայրապետյանի խոսքով այդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա «Հրազդան» մարզադաշտում. «Կարծում եմ, մենք կհացնենք փոխել մարզադաշտի խոտածածկը, և այս հանդիպումն անցկացնել «Հրազդանում»: