AM
2 Մարտ 2012 - 11:31 AMT

Սիրիայի քաղաքացիական պատերազմը մոտեցել է Իսրայելի սահմաններին

Սիրիայի քաղաքացիական պատերազմը մոտեցել է Իսրայելի սահմաններին: Ըստ Սիրիայի ընդդիմադիր խմբերի, մարտի 1-ի երեկոյան մարտ է տեղի ունեցել Քունեյթրա շրջանի Ջուբտա էլ Հաշավ գյուղի մոտ:

Սպանվել է կառավարական բանակի 8 զինվոր և 7 ընդդիմադիր:

Մարտը տեղի է ունեցել Իսրայելի սահմանից 2 կմ հեռավորության վրա:

Քունեյթրան համարվում է Հոլանի բարձունքների մայրաքաղաքը: Իսրայելը զավթել է այն Վեցօրյա պատերազմի ժամանակ, սակայն վերադարձրել է այն սիրիացիներին , հայտնում է MIGnews-ը: