AM
2 Մարտ 2012 - 12:20 AMT

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև արդյունավետ երկխոսության հույս ունի

Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև երկխոսությունն արդյունավետ կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվայում կայացած ճեպազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ընթացիկ տարվա սկզբից գործակալության փորձագետների խումբը երկու անգամ այցելել է Իրան»,- ասել է Լուկաշևիչը: