Ռուսաստանը, համաձայն գործող պայմանագրերի, պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիային վերջինիս տարածք ներխուժման դեպքում, ուրբաթ օրը հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այդպես է նա մեկնաբանել այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը` որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Դամասկոսին` համաձայն 1980թ. կնքված բարեկամության և համագործակցության մասին խորհրդա-սիրիական պայմանագրի: Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «եթե երրորդ կողմը ներխուժում կատարի Սիրիայի տարածք, ապա Խորհրդային Միությունը կներգրավվի իրադարձությունների մեջ»:





