AM
2 Մարտ 2012 - 13:20 AMT

ՌԴ Պետդուման առաջարկում է ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել կրոնական զգացմունքները վիրավորելու համար

Ռուսաստանի Պետդումայում առաջարկում են ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել կրոնական զգացմունքները վիրավորելու համար: Նման արձագանք է հետևել Հիսուս Քրիստոսի տաճարում ֆեմինիստական պանկ խմբերից մեկի կողմից խուլիգանական ակցիայից հետո: Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել տուգանքները քաղաքացիների կրոնական զգացմունքները վիրավորելու կամ նրանց կողմից երկրպագվող առարկաները, խորհրդանշաններն անարգելու համար՝ սահմանելով 10 հազար ռուբլի տուգանք: