AM
3 Մարտ 2012 - 06:07 AMT

ՄԱԿ. Սիրիայի իշխանությունները չպաշտպանեցին իրենց քաղաքացիներին

Սիրիայի իշխանությունները «չեն կատարել իրենց պարտավորությունները Հոմս քաղաքի խաղաղ բնակչության պաշտպանության հարցում:

«Խաղաղ բնակչության շրջանում կորուստները հավանաբար շատ լուրջ էին: Մենք սարսափելի հաղորդագրություններ ենք ստանում զանգվածային սպանությունների, ձերբակալությունների ու կտտանքների մասին»,-հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Այդ դաժան հարձակումը սարսափեցնում է առաջին հերթին նրանով, որ դա անում է կառավարությունը, որը հարձակում է գործում սեփական ժողովրդի դեմ»,-ասել է նա:

Մինչ այդ հումանիտար հարցերով ՄԱԿ պետքարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը հիասթափություն է հայտնել Սիրիայի տարածք մուտք գործելու հարցում Դամասկոսի մերժման վերաբերյալ:

Մինչդեռ դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սիրիան չի մերժել այդ հարցում և կողջուներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը: