AM
3 Մարտ 2012 - 06:52 AMT

Հանրահայտ շվեյցարական Nestle-ն հեռանում է Ադրբեջանից

Հանրահայտ շվեյցարական Nestle ընկերությունը դադարեցրել է իր ապրանքի առաքումն Ադրբեջան: Այդ անսպասելի քայլի պատճառը կոռուպցիայի հայտնաբերումն է ֆիրմայի տեղի ներկայացուցչության ու Ադրբեջանի մաքսային մարմինների միջև հարաբերություներում, հայտնում է contact.az-ը:

Իմանալով համապարփակ կոռումպացված համակարգի մասին՝ ընկերությունը որոշել է խզել բոլոր առևտրային հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Aylin ՍՊԸ-ում հաստատել են այդ փաստը: