ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը արդեն հանձնարարական է տվել ԱԳՆ-ին Վրաստանի հետ հարաբերությունների վերսկսման հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով աղբյուրին Կրեմլում: Ըստ նրա, նման որոշում է ընդունվել, ելնելով Ռուսաստանի ու Վրաստանի ժողովրդների շահերից:
Աղբյուրը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը բազմիցս է հայտարարել, որ ձեռք չի մեկնի Սահակաշվիլիին, սակայն լավ հարաբերություններ է ցանկանում վրաց ժողովրդի հետ և ցանկանում է, որ օտարացումը որքան հնարավոր է շուտ վերջանա ու հարաբերությունները վերականգնվեն:





