AM
3 Մարտ 2012 - 09:42 AMT

ՄԱԿ. Լիբիայում հանցանքներ են գործել ինչպես Քադդաֆիի կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները

Լիբիայում ռազմական հանցանքներ են գործել ինչպես երկրի նախկին ղեկավար Մուամար Քադդաֆիի կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները: Նման եզրակացություն է արվում ՄԱԿ հատուկ հանձնաժողովի զեկույցում, հայտնում է ՌԲԿ-ն:

Փաստաթղթում հստակեցվում է, որ Քադդաֆիի ուժերը պատասխանատու են մարդկության դեմ հանցագործությունների համար, իսկ նրա դեմ պայքարող ուժերը՝ մարդու իրավունքների խախտման համար:

Ընդ որում փորձագետները Միջազգային քրեական դատարանի նախկին առաջին նախագահ Ֆիլիպ Կիրշի ղեկավարությամբ նշում են, որ Քադդաֆիի նախկին հակառակորդները շարունակում են խախատել մարդու իրավունքները:

Զեկույցում ասվում է, որ հանձնաժողովի անդամները չեն կարողացել եզրահանգում անել ՆԱՏՕ-ի կողմից ռմբակոծությունների վերաբերյալ, որոնց արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել, ինչպես նաև Քադդաֆիի որդու՝ Մութասսիմի մահվան համգամանքների հարցում: