AM
3 Մարտ 2012 - 11:40 AMT

Կահիրեի քաղաքային դատարանը մերժել է միլիարդատեր Նագիբ Սավիրիսի դեմ բողոքը Միկի Մաուսի վերաբերյալ

Կահիրեի քաղաքային դատարանը մերժել է միլիարդատեր Նագիբ Սավիրիսի դեմ բողոքը, ով Twitter-ում իր էջում հրապարակել է Միկի և Մինի Մաուսների նկարը` ավանդական հագուստներով: Դրանով նա ուզում էր ցույց տալ, թե ինչ կարող է պատահել Եգիպտոսի հետ, եթե իսլամիստները իշխանության գան:

Ընդ որում, դեռևս անցյալ տարվա հունիսին Սավիրիսը ներողություն էր խնդրել այդ նկարը հրապարակելու համար` հայտնելով, որ չէր ուզում վիրավորել կրոնական զգացմունքները, հաղորդում է BBC-ն: