AM
3 Մարտ 2012 - 11:50 AMT

Եգիպտոսի Ազգային ժողովի խոսնակը կառավարությունից պահանջել է պարզել օտարերկրացիների մեկնելու հանգամանքները

Եգիպտոսի Ազգային ժողովի խոսնակ Սաադ ալ-Քաթաթնին կառավարությունից պահանջել է պարզել հասարակական կազմակերպությունների ապօրինի ֆինանսական գործունեության մասին գործով մեղադրյալ օտարերկրացիների` Եգիպտոսից մեկնելու հանգամանքները:

«Անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր այդ մարդկանց թույլ են տվել մեկնել: Մարտի 11-ին խորհրդարանը հատուկ լսումներ կանցկացնի, որոնց կկանչվի վարչապետ Քամալ ալ-Գանզուրին»,- ասել է ալ-Քաթաթնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: