AM
3 Մարտ 2012 - 13:15 AMT

«Հըզբոլլահն» ու Թեհրանը համակարգում են գործողությունները Իրանին հարված հասցնելու դեպքում

Իրանի Իսլամական հեղափոխության Պահակների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Քասեմ Սուլեյմանին այցելել է Լիբանան: Այնտեղ նա հանդիպել է «Հըզբոլլահ» արմատական շիիթական կազմակերպության ղեկավարության հետ, հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը:

Ենթադրվում է, որ այցը վկայում է Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածին նախապատրաստվելու մասին: Թեհրանն ակնկալում է, որ հարվածն Իսրայելին կհասցնեն Իրանի դաշնակիցները, առաջին հերթին` շիիթական «Հըզբոլլահը»: