AM
5 Մարտ 2012 - 05:35 AMT

Իրաքի ՆԳՆ խնդրում է Քրդստանի իշխանություններին ձերբակալել իր երկրի վարչապետին

Իրաքի ՆԳՆ կիրակի դիմել է Քրդստանի իշխանություններին` խնդրելով ձերբակալել վարչապետ Թարեք ալ-Հաշիմիին, ով թաքնվում է այդ երկրի հյուսիսային շրջանում նախորդ տարվա դեկտեմբերից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ՆԳՆ հայտարարությունում ասվում է, որ իրենք ունեն հավաստի տեղեկություն այն մասին, որ ալ-Հաշիմին պատրաստվում է Քրդստանից արտասահման մեկնել:

Ալ-Հաշիմիի դեմ մեղադրանքները առաջադրվեցին 2011թ դեկտեմբերին`«Ալ-Իրաքիայի» և Իրաքի կառավարության միջև սուր հակամարտությունից հետո: