Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը ԱՊՀ-ն բացարձակ առաջնահերթություն է համարում միջազգային հարաբերություններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսին կլինի նրա առաջին միջազգային այցը Ռուսաստանի նախագահի պաշտոնում, Պուտինը պատասխանել է. «Բացարձակ գերակայությունն ԱՊՀ-ն է, բայց չենք մոռանում նաև այլ երկրների մասին»:
Պուտինին հարցրել են, թե պատրաստ է նա արդյոք կրկին անցել նման նախըտրական քարոզարշավի միջով, նա պատասխանել է. «Դեռևս չեմ պլանավորում»:





