ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հորդորում է չհրաժարվել դիվանագիտական մոտեցումից Իրանի հարցում, հայտնում է ՌԲԿ-ն: «Ես խնդրում եմ բոլորին հիշել այս հարցի կարևորության մասին, այն գնի, որ հետագայում վճարելու են Իսրայելը, ԱՄՆ-ն ու ողջ աշխարհը»,-ասել է Օբաման: Նա հավելել է, որ հարված հասցնելու մասին խոսակցությունները միայն ձեռնատու են Թեհրանին, քանի որ խթանում են գնաճը աշխարհի շուկաներում:
Նախագահը ելույթ է ունեցել ԱՄՆ-Իսրայել հասարակական կապերի կոմիտեի նիստում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման շեմին: Ակնկալվում է, որ հանդիպմանը Օբաման պնդելու է, որ Իսրայելը հրաժարվի կանխարգելիչ հարվածից Իրանի միջուկային օբյեկտներին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:





