AM
5 Մարտ 2012 - 05:48 AMT

Սաուդյան Արաբիան կոչ է անում Ռուսաստանին քննարկել Սիրիայի հարցն ԱՊԼ հետ

Սիրիայի հարցի շուրջ երկխոսությունը Ռուսաստանի ու արաբական երկրների միջև պետք է ընթանա ԱՊԼ միջոցով, ոչ թե Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ, հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ ղեկավար Սաուդ ալ Ֆեյսալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հինգշաբթի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուս դիվանագետներն ու նրանց գործընկերները Պարսից ծոցի համագործակցության խորհրդից մտադիր են Էռ Ռիյադում Սիրիային նվիրված համատեղ նիստ անցկացնել, սակայն ժամկետը դեռ համաձայնեցված չէ:

«Մենք հիասթափված ենք Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումից: Սակայն երբ այդ հանդիպման գաղափարն առաջացավ, մենք ասացինք, որ դա արաբական խնդիր է, ոչ թե Համագործակցության խորհրդի»,-ասել է Սաուդ ալ Ֆեյսալը: