Սիրիայի բանակի էլիտային ստորաբաժանումները ոչնչացնում են գրոհայինների վերջին հենակետերը Հոմսում: Ոչնչացվել ու զինաթափվել են Ինշահաթ և Սուլթանիե շրջաններում գործող ահաբեկչական խմբերը, ինչը թույլ է տվել գործարկել նավթամուղը, հայտնում է «Վեստին»:
Այդ կարևոր խողովակաշարը շարքից դուրս էր եկել փետրվարին ռազմական դիվերսիայի արդյունքում: Ըստ մասնագետների, վերանորոգման աշխատանքները կտևեն մոտ 10 օր:
Հոմսի Բաբ-Ամր թաղամասում հայտնաբերվել են գրոհայինների կողմից սպանված 115 մարդկանց մարմինները: Բաբ-Ամրի շատ տներ ու փողոցներ ականապատված են:
Ավազակային խմբերը շարունկավում են հետապնդվել Լիբանանի հետ սահմանում:





