AM
5 Մարտ 2012 - 06:21 AMT

Իրանը սկսել է քաղցկեղի բուժման համար նախատեսված դեղամիջոցի զանգվածային արտադրությունը

Իրանական դեղագործական ընկերությունն առաջին անգամ Մերձավոր Արևելքում սկսում է «Պակլիտաքսել» դեղամիջոցի զանգվածային արտադրությունը, որը նախատեսված է քաղցկեղի բուժման քիմիաթերապիայի ժամանակ, հայտնում է ISNA-ն:

«Պակլիտաքսելը» կիրառվում է թոքերի, կրծքագեղծի, գլխի և վզի քաղցկեղ ունեցող հիվանդներին բուժելու համար:

Այս հիվանդությամբ բազմաթիվ հիվանդներ ֆինանսական խնդիրներ են ունենում, քանի որ չարորակ ուռուցքի համար նախատեսված դեղամիջոցները թանկ արժեն: Խնդիրը կլուծվի դրանց զանգվածային արտադրության հաշվին: Մեկնարկը կտրվի երկուշաբթի` մարտի 5-ին: