2012-ին Չինաստանի ռազմական բյուջեն կաճի 11,2 տոկոսով անցյալ տարվա համեմատ և կհասնի 670,27 յուանի (106,41 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես հաղորդում է Defense News-ը, հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամ Լի Չժաոսինը: Ինչպես նշում է պարբերականը, այդ ծախսերը համեմատաբար փոքր կլինեն, եթե համեմատել Չինաստանի ՀՆԱ մեջ ռազմական բյուջեի բաժինը և այլ երկրների նման ցուցանիշները:





