AM
5 Մարտ 2012 - 06:49 AMT

Կարեն Ավագյան. ՄԿՈՒ համակարգում ինքնակառավարման կառույցների ստեղծման անհրաժեշտություն կա

Մասնավորապես մարտի 2-4-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել հանրապետության միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 120 ուսանողների հանդիպում-քննարկում։ ՀԵՀ-ից հայտնում են, որ քննարկվել են միջին մասնագիտական կրթության ոլորտում առկա մի շարք հարցեր, մասնավորապես՝ հանրության շրջանում ՄԿՈՒ համակարգի վարկի բարձրացմանը, ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական և ուսումնամեթոդական բազայի բարելավմանը, մասնագետների վերապատրաստմանը, սոցիալական գործընկերության կայացմանը, ինչպես նաև՝ տարբեր գործընթացներում ուսանողների ներգրավվածության խթանմանն առնչվող խնդիրներ։

«Ի տարբերություն բուհական համակարգի, որտեղ ուսանողական կառույցները բավականին կայացած են և կարողանում են իրենց հուզող հարցերը բարձրացնել ու հասնել դրանց լուծմանը, ՄԿՈՒ համակարգում սովորողների համախմբման և ինքնակառավարման կառույցների ստեղծման անհրաժեշտություն կա, ինչը պետք է լուծենք համատեղ ջանքերով»,- նշել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։

Ծաղկաձորյան հանդիպմանը մասնակցել են մայրաքաղաքում և հանրապետության մարզերում գործող 20 քոլեջների առավել ակտիվ և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։