AM
5 Մարտ 2012 - 07:07 AMT

Իրաքում անցակետի վրա գրոհայինների հարձակման զոհ են դարձել 27 հոգի

Գրոհայինները երկուշաբթի օրը զինված հարձակում են կատարել Իրաքի արևտմյան մասում գտնվող հսկիչ-անցումային կետերի (ՀԱԿ) վրա, անվտանգության ծառայության 27 աշխատակիցներ մահացել են, ևս երեք վիրավոր են, հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով տեղի իշխանություններին և բժիշկներին:

France Press գործակալության տվյալների համաձայն, շուրջ 50 գրոհայիններ ավտոմեքենաներով հարձակումներ են կատարել մի քանի ՀԱԿ-երի վրա՝ սկսած տեղի ժամանակով 02:00-ից: