AM
5 Մարտ 2012 - 07:30 AMT

Սիրիայի ընդդիմությունը մտադիր է բողոք ներկայացնել Հաագա Պուտինի դեմ

Սրիրայի ընդդիմությունը մտադիր է բողոք ներկայացնել Հաագայի միջազգային դատարանին Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Այդ մասին հայտնել է «Լիկուդից» Քնեսեթի պատգամավոր Այուբ Կարան, որը մշտական կապ է պահում Սիրիայի ընդդիմության հետ: Սիիայի ընդդիմությունը մեղադրում է ՌԴ նախագահին մարդասպաններին ու մարդատյացներին սատարելու մեջ:

«Մեզ հարատև կայունություն է պետք է Սիրիայի հետ պետսահմանում, ուստի սկզբնական գնահատականը Ասադի օգտին էր:

Այժմ իրավիճակը փոխվել է: Ասադը շարունակում է ամրապնդել կապերը Թեհրանի հետ: Վերջին ամիսներին ստեղծված իրավիճակն ասում է, որ Ասադի դեմ հարվածը հարված կլինի Իրանին ու Հեզբոլլահին»,-ասել է Կարան, հայտնում է «Արուծ7»-ը: