Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կազմակերպել էր հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան: Մրցաշարին մասնակցում էին ՀՀԿ Արարատի մարզի տարածքային կազմակերպության շուրջ 100 երիտասարդներ և նույն մարզի ավագ դպրոցների աշակերտներ:
Հաղթողներին և մրցանակակիրներին շնորհվեցին պատվոգրեր, իսկ 3 լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները պարգևատրվեցին նաև հուշանվերներով:
Ինչպես նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը շարունակում է ռազմահայրենասիրական միջոցառումների շարքը` նվիրված Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին:





