Մարտի 5-ին «Եռաբլուր» պանթեոնում մեկնարկել է ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը: ՀՀ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերի ղեկավար կազմի և հասարակայնության ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին:
ՊՆ-ից հայտնում են, որ այսօր հիշատակի միջոցառումներ են նախատեսված նաև ՊՆ վարչական համալիրում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Սպարապետի անունը կրող զորամասում:





