ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին կպարգևատրի Ազատության մեդալով: Այդ մասին մարտի 4-ին հանրային կապերի վերաբերյալ ամերիկաիսրայելական հանձնաժողովի (American Israel Public Affairs Committee, AIPAC) ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է Բարաք Օբաման: Նրա խոսքով, պարգևատրման արարողությունը տեղի կունենա գարնանը Սպիտակ տանը, հաղորդել է ԱՄՆ նախագահը:
Ազատության շքանշանն ԱՄՆ գերագույն քաղաքացիական պարգևն է: Այն հանձնվում է ԱՄՆ նախագահի որոշմամբ անվտանգության ապահովման մեջ ունեցած ավանդի, մոլորակի վրա խաղաղության պահպանության մեջ ավանդի համար:





