AM
5 Մարտ 2012 - 13:30 AMT

Իրանը կարող է կրճատել նավթի առաքումը Նիդեռլանդներ, Չեխիա և Բելգիա

Իրանը, հնարավոր է, կրճատի նավթի մատակարարումը Նիդեռլանդներ, Չեխիա և Բելգիա, երկուշաբթի օրը հաղորդել է Ազգային իրանական նավթային ընկերության ղեկավար տնօրեն Ահմադ Գալեբանին, հաղորդում է Mehr-ը:

Իրանի նավթի նախարարությունը նախազգուշացրել է որոշ եվրոպական երկրների` ներառյալ Իտալիային, Պորտուգալիային, Նիդեռլանդներին, Գերմանիային, Հունաստանին, Իսպանիային, Բելգիային և Չեխիային, որ իրանական նավթի գնման նոր պայմաններ է դնում:

Իրանի գլխավոր պայմանն այն է, որ նավթի գնման գործարքները պետք է կնքվեն 3-5 տարով, և վճարումները պետք է ժամանակին կատարվեն: