AM
6 Մարտ 2012 - 05:55 AMT

Մոսկվան ու Պեկինը $4 մլրդ արժողությամբ Սու-35 կործանիչների մատակարարման մասին գործարք են ուզում կնքել

Ռուսաստանն ու Չինաստանը մոտենում են մոտ $4 մլրդ արժողությամբ 48 հատ Սու-35 կործանիչների մատակարարման մասին գործարքի կնքմանը: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը` հղում կատարելով աղբյուրին ռուսական ՌԱՀ-ից:

Հրատարակության տեղեկությունների համաձայն` պայմանագրի կնքմանը խոչընդոտում է միայն այն, որ Մոսկվան Պեկինից ռուսական կործանիչների կրկնօրինակումից հրաժարվելու իրավաբանական երաշխիքներ է պահանջում, որպեսզի իրեն զերծ պահի այլ երկրների շուկաներում պոտենցիալ մրցակցից: Մինչդեռ Չինաստանը չի շտապում նման երաշխիքներ տալ: