Երևանի քաղաքապետարանը, ընդառաջելով Ռաֆայել Իշխանյանևի դստեր` Վարդուհի Իշխանյանի խնդրանքին, որոշել է երևանյան դպրոցներից մեկն անվանակոչել Ռաֆայել Իշխանյանի անունով: «Հրապարակը» գրում է, որ քննարկվող հինգ դպրոցներից ընտրությունը կանգ է առել թիվ 151-ի վրա` Աջափնյակում, որտեղ հայերենի դրվածքը բավականին լավ է, և ամոթալի չէ այդ դպրոցը կոչել մեծ հայագետի անունով: Այս դպրոցն է ընտրվել նաև այն պատճառով, որ այն մոտ է Իշխանյանների տանը, և Իշխանյանի այրին ու զավակները կարող են հաճախ այցելել դպրոց: Անվանակոչության գործընթացն արդեն սկսված է, առաջիկայում Երևանի ավագանին կքննարկի և հավանություն կտա այս նախագծին:





