ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են ներմուծել սիրիական պետական ռադիոյի և հեռուստատեսության հանդեպ այն դերի համար, որը սիրիական ԶԼՄ-ները խաղում են նախագահ Բաշար Ասադի «արյունալի» վարչակարգին օժանդակելու գործում, հաղորդում է ՌԲԿ-ն: ԱՄՆ Ֆինանսների նախարարության միջազգային պատժամիջոցներով զբաղվող բաժնի ղեկավար Ադամ Շուբինի կարծիքով` Սիրիայի հեռուստա- և ռադիոհեռարձակման գլխավոր կազմակերպությունը լծակներից մեկն է, որի շնորհիվ սիրիական իշխանությունները հարձակումներ են գործում ցուցարարների վրա, կոծկում և օրինականացնում խաղաղ բնակչության հանդեպ բռնությունը:
Շուբինի խոսքով` ԱՄՆ-ն ամբողջովին օժանդակում է սիրիական ժողովրդին, ուստի Ասադի կողմից հանդես եկող ցանկացած կազմակերպություններ կտրվելու են համաշխարհային ֆինանսական համակարգից, հաղորդում է Associated Press-ը:





