Իրանում հետախուզության նախարարության աշխատակիցները հայտնաբերել և վնասազերծել են 30 ահաբեկչական խմբավորումներ, որոնք մտադիր էին ապակայունացնել խորհրդարանական ընտրությունների ընթացքը:
Ձերբակալվածների թվում են Քոմալա, PJAK (Կուսակցություն հանուն ազատ կյանքի Քրդստանում), «Մոջահեդ է հալք» խմբավորումների ներկայացուցիչներ, հաղորդում է FarsNews-ը: Ահաբեկիչները ծրագրում էին դիվերսիաներ իրականացնել նախընտրական շտաբերում և ընտրատեղամասերում: Վնասազերծման ընթացքում առգրավվել են պայթուցիկ սարքեր:





