AM
6 Մարտ 2012 - 08:17 AMT

Միխայիլ Սահակաշվիլին գտնում է, որ Ռուսաստանն ապագա չունի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հաղթանակը ՌԴ նախագահի ընտրություններում, հայտարարել է, որ նման ղեկավարության օրոք երկիրը դատապարտված է ռեգրեսի:

«Ինչ էլ կատարվի Ռուսաստանում ներկայիս քաղաքականության դեպքում, ինչ ընտրություններ էլ անցկացվեն, ներկայիս իշխանության օրոք նրանք ապագա չունեն, որովհետև անցյալն են կառուցում… նրանք ոչ միայն վերականգնեցին ԽՍՀՄ հիմնը, ոչ միայն ցանկանում են վերստեղծել խորհրդային կայսրությունը.,..նրանք հոգեպես երկիրը ետ են տանում…Իսկ մենք կառուցում ենք ապագան ու անպայման կհասնենք մեր ուզածին»,-ասել է Սահակաշվիլին, հայտնում է Gazeta.ru-ն:

«Մոսկվայում հայտարարում էին, թե մենք խնդիրներ չունենք վրաց ժողովրդի հետ: Լավ, ասացինք մենք, ու չեղյալ հայտարարեցինք մուտքի արտոնագրերը ՌԴ քաղաքացիների համար և շանս տվեցինք նրանց նույն կերպ վարվել և ինչ-որ բան անել վրաց ժողովրդի համար: Ի պատասխան նրանք կրկն նույն երգն են երգում»,-ասել է Վրաստանի նախագահը: