Մարտի 6-ին Կաննում բացվում է անշարժ գույքի աշխարհի խոշորագույն MIPIM-2012 ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, առաջին միջոցառումը դարձավ ճապոնական ընկերությունների մամլո նախաճաշը, որը նվիրված էր երկրում դեվելոփերների շուկայի զարգացմանը ճգնաժամի պայմաններում:
MIPIM առաջին անգամ անց է կացվել 1990թ.: Համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ու կարևոր ցուցահանդեսներից մեկը:
Այս տարի համաժողովին մասնակցում են 19 հազար ներկայացուցիչներ 89 երկրներից:





