Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են պարզագույն երկկենցաղների մնացորդներ, որոնք ապրել են մոտ 359-365 մլն տարի առաջ: Նրանք վերականգնել են առաջին երկկենցաղների արտաքինը և ներկայցրել հոդված, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Առաջին չորքոտանի ջրլող կենդանիները հայտնվել են Դևոնի վերջում, մոտ 365 մլն տարի առաջ: Առաջին ցամաքագնա երկկենցաղները 30 մլն տարի ուշ են առաջացել: Հնէաբանները կարծում են, որ մթնոլորտում թթվածնի ցածր պարունակությունը խանգարում էր երկկենցաղներին ցամաք դուրս գալ:
Սակայն Թանգարանի գիտնականները կարծում են, որ դա այդպես չէ: Ուեյթեդեր գետի մոտակայքում նրանք հայտնաբերել են երկկենցաղների բազմաթիվ մնացորդներ, որոնք նրանք կոչել են «Ռիբբո»: Դրա հետ մեկտեղ նրանք հայտնաբերել են նաև բազմաթիվ այլ մնացորդներ` առանձին ոսկորներ և երկկենցաղների ատամներ և այլն:
«Ռիբբոյի» մարմինը պահպանվել է բավականին լավ վիճակում: Գիտնականների գնահատականներով, այս կենդանին լավ է հարմարվել ցամաքային կյանքին` ի համեմատ պարզագույն երկկենցաղների: Բացի այդ հայտնաբերվել են երկկենցաղների նոր, դեռևս չնկարագրված տեսակների ոսկորներ ևս:





