AM
6 Մարտ 2012 - 09:29 AMT

Ալժիրի իշխանությունները թույլ չեն տա Մուամար Քադդաֆիի ընտանիքին միջամտել Լիբիայի գործերին

Ալժիրը երբեք թույլ չի տա իր տարածքում գտնվող Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի ընտանիքի անդամներին միջամտել Լիբիայի ներքին գործերին, երկուշաբթի օրը հայտարարել է Ալժիրի ԱԳՆ ղեկավար Մուրադ Մեդելսին, ով աշխատանքային այցով ժամանել է Տրիպոլի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նա կրկին հիշեցրել է, որ հոկտեմբերին սպանված գնդապետի հարազատներն Ալժիրում ապաստան են ստացել մարդասիրական նկատառումներով: