AM
6 Մարտ 2012 - 09:44 AMT

Ջոն Մաքքեյնը կոչ է արել Սպիտակ տանը գլխավորել միջազգային կոալիցիան և սկսել Սիրիայի ռմբակոծությունը

Իր ռազմատենչ հայտարարություններով հայտնի սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել Սպիտակ տանը գլխավորել միջազգային կոալիցիան և սկսել Սիրիայի ռմբակոծությունը:

«Անհրաժեշտ է ռազմական աջակցություն ցուցաբերել «Սիրիայի ազատ բանակին»: Բայց դա էլ բավարար չէ բռնությունը դադարեցնելու և մարդկանց կյանքը փրկելու համար: Նրանց օգնելու ամենաիրական միջոցը ռմբակոծություն սկսելն է»,- հայտարարել է Մաքքեյնը Սենատում իր ելույթի ընթացքում:

«Անհրաժեշտ է օդային հարձակում գործել սիրիական զինվորականների վրա, որպեսզի օգնել ընդդիմադիրներին երկրի հյուսիսում ստեղծել ռազմական ճամբարներ, որտեղ նրանք կարող են պատրաստվել կառավարական զորքերին դիմադրելու համար»,- ասել է նա: