Եվրամիությունը կարող է որոշում ընդունել Սիրիայից միության անդամ-երկրներին ետ կանչելու մասին՝ ի նշան այդ երկրում չդադարող բռնությանն արձագանքի, երեքշաբթի օրը հաղորդել է Մայա Կոսյանչիչը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ձգտելով ճնշում գործադրել Բաշար Ասադի վրա՝ իրենց դեսպաններին ետ կանչելու մասին ավելի վաղ հայտարարել են Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Բելգիան:





