AM
6 Մարտ 2012 - 14:04 AMT

Ռուսական ընդդիմությունը նոր հանրահավաքների կոչ է անում

Մոսկվայում և Պետերբուրգում հարյուրավոր մարդկանց ձերբակալություններից հետո, ռուսական չհամակարգված ընդդիմությունը կոչ է անում մարտի 10 նոր բողոքի ակցիա կազմակերպել:

Երեքշաբթի գիշերը բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքներից; Այս մասին երեքշաբթի հայտնել են ՆԳՆ մայրաքաղաքայի վարչության մամուլի ծառայությունից:

Մոսկովյան իշխանությունների կողմից արտոնված ակցիային Պուշկինսկայա հրապարակում հավաքվել էր մոտ 14 հազար մարդ: Ոստիկանությունը ուժ է կիրառել այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները հրաժարվել են ցրվել: Մոտ 250 ցուցարար է ձերբակալվել: Պետերբորգում ձերբակալվածների թիվը 300 է: