ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը երեքշաբթի օրը պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Սուդանի և Հարավային Սուդանի միջև սահմանի երկայնքով, վերջինիս անկախությունը պաշտոնապես հռչակվել է 2011թ. հուլիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր կողմերից պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները սահմանամերձ շրջաններում և վերջ դնել բռնությանը»,- ասվում է երեքշաբթի օրը Խորհրդի նախագահի կողմից ընդունված հայտարարության մեջ: Մարտին Խորհրդի նախագահը Մեծ Բրիտանիայի` ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Մարկ Լայել Գրանտն է:





