AM
7 Մարտ 2012 - 05:32 AMT

Եգիպտոսի ԱԳՆ. Սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի արաբական երկրների ուժերով

Սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի արաբական երկրների ուժերով, և չի կարելի թույլ տալ, որպեսզի այն միջազգային ճգնաժամի վերածվի, չորեքշաբթի օրը հայտնել է Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմեդ Ամրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ճգնաժամային իրադրությունը Սիրիայում պետք է կարգավորել արաբական պետությունների ջանքերով, չի կարելի այդ խնդիրը միջազգայինի վերածել»,- ասել է Եգիպտոսի ԱԳ նախարարը «Ան Նիլ» հեռուստաալիքի «Արաբական ակումբ» ծրագրում: