Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հեռուստատեսային քննարկումների ժամանակ հայտնել է, որ իր երկրում արտասահմանից ժամանածների թիվը մշտապես աճում է, սակայն նրանց ֆրանսիական հասարակության մեջ ինտեգրելը գնալով բարդանում է: «Մեր իմիգրացիոն համակարգը գնալով ավելի վատ է աշխատում, որովհետև մեր տարածքում չափազանց շատ օտարերկրացի կա, և մենք այլևս չենք կարող նրանց համար կացարան, աշխատատեղ և դպրոց գտնել»,- ասել է Սարկոզին:
Ֆրանսիայի նախագահը նաև հանդես է եկել ի պաշտպանություն իր խոստումի` այս տարվա ապրիլին նախատեսված նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում կրկնակի կրճատել երկիր ժամանող գաղթականների թիվը:





