ՅԱՀԱԼՈՄ-ը ՑԱՀԱԼ-ի ստորաբաժանում է, որը մասնագիտանում է պայթուցիկ սարքերի վնասազերծման, շենքեր ներթափանցելու, թշնամական տարածքն ականապատելու և այլ դիվերսիաների մեջ: Նախօրեին այդ ստորաբաժանման բարձրաստիճան սպաներից մեկը հաղորդել է, որ հրամանատարությունը ծրագրում է ընդլայնել մարտիկների հնարավորությունների շրջանակը` նրանց ունակություններին ավելացնելով լրացուցիչ հմտությունների որոշակի քանակ:
«Մենք պատերազմի ենք պատրաստվում ստորգետնյա աշխարհում,- հայտնել է սպան:- ՀԱՄԱՍ-ը, ինչպես և «Հըզբոլլահը», հասկանում է, որ ՑԱՀԱԼ-ն ուժեղ բանակ է, և հաջորդ պատերազմի ժամանակ կջանա հիմնական զորավարժությունները գետնի տակ տեղափոխել»:





