AM
7 Մարտ 2012 - 05:48 AMT

Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Մարտի 7-ի` ժամը 08.00-ի դրությամբ` միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ դեռևս շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Կապան-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհով: Դժվարանցանելի է նաև Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը:

Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: