AM
8 Մարտ 2012 - 13:40 AMT

Միմերը Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել են Կանանց տոնը

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցորդ բոլոր կանաց և աղջիկներին նվիրել են վարդեր: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրվա խորհրդին համահունչ մայթերին տեղադրվել են գունազարդ եռակողմ 8-եր: Բարձր տրամադրությունը ապահովվել է նաև հնչող գեղեցիկ երաժշտությամբ: Քաղաքապետի անունից շնորհավորական բացիկները կանայք ստացել են բարեհամբույր միմերից:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հաճելի անակնկալի համար` կանայք էլ իրենց հերթին հայ մայրերին ու աղջիկներին հղել են իրենց բարեմաղթանքները: