AM
8 Մարտ 2012 - 14:07 AMT

Իսրայելի վարչապետը չի կարծում, որ Իրանի հետ պատերազմն անխուսափելի է

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն չի կարծում, որ Իրանի հետ պատերազմը անխուսափելի է: Այս մասին չորեքշաբթի նա հայտնել է FOX News հեռուստաընկերությանը, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Իսրայելի վարչապետը նաև հայտնել է, որ ժամանակը, որը Իրանից կպահանջվի միջուկային զենք ստանալու համար, օրեցօր մոտենում է:

Ըստ նրա, պատժամիջոցների շնորհիվ, չի հաջողվել հասնել մեկ նպատակի, որի համար և ընդունվել էին` դադարեցնել Իրանի միջուկային մշակումները: