AM
9 Մարտ 2012 - 10:24 AMT

Հիլարի Քլինթոն. Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն այժմ ավելի կոշտ են, քան երբևէ

Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն այժմ «ավելի կոշտ են, քան երբևէ», հինգշաբթի օրը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` հավելելով, որ Միացյալ Նահանգները շարունակում են համարել, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտության համար ժամանակը դեռևս չի սպառվել:

Ելույթ ունենալով Լիբիայի վարչապետ Աբդուրրահիմ էլ-Քեյբի հետ համատեղ մամլո ասուլիսում` Քլինթոնը նաև հայտնել է, որ միջազգային հանրությունը միակարծիք է` անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի Իրանը ռազմական միջուկային պոտենցիալ ստանա: