AM
9 Մարտ 2012 - 13:33 AMT

Չինաստանն իր ներկայացուցչին է ուղարկում Մերձավոր Արևելք և Ֆրանսիա` քննարկելու սիրիական ճգնաժամը

ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարարի կարգավիճակով) Չժան Մինը այցով կմեկնի Սաուդյան Արաբիա, Եգիպտոս և Ֆրանսիա, որպեսզի քննարկի սիրիական ճգնաժամի հաղթահարման միջոցները, ուրբաթ օրը ճեպազրույցում հաղորդել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լյու Վեյմինը: Չժան Մինը մտադիր է նաև հանդիպել Արաբական պետությունների լիգայի ղեկավարության հետ: Չինական դիվանագետի յոթօրյա ուղևորությունը կմեկնարկի այս կիրակի, հաղորդում է Ինտերֆաքսը: