AM
10 Մարտ 2012 - 06:08 AMT

ՄԱԿ Սիրիայի գծով հատուկ դեսպանորդը կհանդիպի Բաշար Ասադի հետ

ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի հակամարտության գծով հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը մարտի 10-ին կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

2012թ. հունվարին ԱՊԼ հանդես եկավ Սիրիայի հակամարտության կարգավորման ծրագրով, որով նախատեսվում էր, որ Ասադը իշխանությունը կհանձնի փոխնախագահին և կձևավորվի ազգային միասնության կառավարություն: Այդ ծրագիրը չընդունվեց ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի ու Չինաստանի վետոյի պատճառով, որոնք մտավախություն ունեն, որ դա հիմք կծառաի Արևմուտքի ռազմական միջամտության համար:

Քոֆի Անանը կհանդիպի նաև Սիրիայի ընդդիմադիրների ներկայացուցիչների հետ: